Զանգվածային գրոհ Մոսկվայի ուղղությամբ․ սարսափելի վիճակ է
Sun, 16 Aug 2026 11:00:35 +0400

Մերձմոսկովյան Պոդոլսկում ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով երեք մարդ Է տուժել։ Այս մասին հայտնել Է մարզպետ ԱնդրեյՎորոբյովը։
«Պոդոլսկում բժշկական օգնության կարիք է ունեցել երեք մարդ։ Մեկ մարդ բեկորային վնասվածքներ է ստացել «Լեսնոյ» ԱՈԸ-ում, ևս երկուսը տուժել են Մ-2 մայրուղու շրջանում և Ժելեզնոդորժնի ավանում անօդաչուների ընկնելու հետևանքով: Բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն», – գրել է նա «Մաքս» հարթակի ալիքում։
Մարզպետի խոսքով՝ Ռամենսկոյում գիշերային ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տարեց տղամարդ է մահացել:
«Ռամենսկի մունիցիպալ օկրուգում անօդաչուն ընկելէ առանձնատան տարածքում, հարձակման զոհ է դարձել 83-ամյա մի տղամարդ»,- հայտնել Է Վորոբյովը:Բացի այդ, նա նշել է, որ Վոսկրեսենսկում վնասվել են արդյունաբերական օբյեկտի շինություններ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Անօդաչուների հարձակումների հետևանքով վնասվածքներ են գրանցվել մերձմոսկովյան Կաշիրում, այնտեղ տուժել է ոստիկանության բաժնի շենքը:
Վորոբյովը նաև հայտնել է, որ մեկ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության ուժերը և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները Մերձմոսկվայում խոցել և ճնշել են 187 ԱԹՍ:
«Այս գիշեր Մոսկվայի մարզը ենթարկվել է վերջին շրջանում ամենազանգվածային անօդաչու հարձակումներից մեկին։ Գիշերվա ընթացքում ՀՕՊ ուժերըև ՌԷՊ միջոցները խոցել և ճնշել են 187 ԱԹՍ Դոմոդեդովոյում, Պոդոլսկում, Ստուպինոյում, Օդինցովոյում, Նարո – Ֆոմինսկում, Ռամենսկում, Չեխովում, Կոլոմնայում, Կաշիրում և Եգորևսկում։Ցավոք, կան տուժածներ», – գրել է նա։
Իր հերթին Մոսկվայի քաղաքապետ ՍերգեյՍոբյանինը հայտնել է, որ շաբաթ երեկոյից մինչև կիրակի ժամը 06:30-ը Մոսկվայի շրջանի ուղղությամբ 600 ԱԹՍ է թռել, որոնցից 201-ը ոչնչացվել է հենց տարածաշրջանում: Մոսկվայի Օղակաձև ճանապարհին ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ Է տուժել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր