Խարդախության համար դատապարտված փաստաբանի որդու դեմ քրգործ է հարուցվել
Sun, 16 Aug 2026 15:30:58 +0400

Մոսկվայում ութ մարդու հանդեպ քրեական հետապնդում է հարուցվել սպանության եւ առանձնապես խոշոր չափերի խարդախության գործով, որոնք կապված են բնակարանների հափշտակության հետ։ Գործում ներգրավված են որպես ֆիգուրանտներ՝ գործարարներ, կոմերցիոն ընկերությունների ղեկավարներ, գործազուրկներ, տաքսիստ։ Մեղադրյալների ցանկում է նաեւ ռուսաստանաբնակ էթնիկ ադրբեջանցի փաստաբան, ներկայումս այլ ծանր հանցանքով ազատությունից զրկված Էլման Փաշաեւի որդին՝ Էլվին Փաշաեւը։ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել երկու հանցադրվագով, որոնք կապված են առանձնապես խոշոր չափերի խարդախության հետ։ Նրա գործն առանձնացվել է տղամարդու սպանության գործի քննությունից, որի դիակը հայտնաբերվել էր 24 թվականին՝ Մոսկվայի հյուսիս-արեւմտյան հատվածում գտնվող պուրակում։Գործի ֆուգրանտների մեջ կա մեկ հայ՝ Նազելի Խաչատրյան անուն-ազգանունով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր