Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

Կանանց թույլատրել են գահը ժառանգել

Կանանց թույլատրել են գահը ժառանգել

Mon, 17 Aug 2026 18:30:50 +0400


Եվրոպական Լիխտեյնշտեյն բաճաճ պետությունում, որի պետական կարգը սահմանադրական միապետություն է, առաջին անգամ թույլատրել են կանանց ժառանգել իշխանապետության գահը։ Լիխտեյնշտեյնի իշխող դինաստիան փոխել է բազմադարյա կարգը, որով միայն տղամարդիկ իրավունք ունեին ժառանգելու գահը։

Համաձայն հրապարակված պաշտոնական տեղեկատվության, իշխանական տան կին անդամները ունեն ձայնի նույնպիսի իրավունք, այսուհետ, ինչ որ տղամարդիկ՝ դինաստիայի ներսում եղած հարցերի կարգավորման հետ կապված խորհրդակցությունների ընթացքում։ Գահաժառանգ արքայազն-ռեգենտ Ալոյիսը հայտարարել է, որ այժմ իրենց գլխավոր խնդիրն է՝ պատրաստել նրան, ով կժառանգի գահը եւ կստանձնի պետության ղեկը։ Այս դեպքում արդեն՝ կին կլինի, թե՝ տղամարդը, այլեւս էական չի լինի։ Նոր իշխանապետը կարող է լինել կին նաեւ։

Նշենք, որ մայրաքաղաք Վադուցում բնակվող իշխանական տան ժառանգները մանկուց սովորում են պետության կառավարման հմտությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խնդրել են թույլատրել միգրանտներին երրորդ երկիր արտաքսելը

Խնդրել են թույլատրել միգրանտներին երրորդ երկիր արտաքսելը Sat, 26 Sep 2026 18:00:25 +0400 ԱՄՆ նախագահ …