Երկուշաբթի , 7 Սեպտեմբերի 2026

Թրամփը կոչ է արել չինական չիփեր չգնել

Թրամփը կոչ է արել չինական չիփեր չգնել

Mon, 17 Aug 2026 19:00:30 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ է արել Apple ընկերությանը ձեռք չբերել չինական հիշողության չիփեր։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հրապարակման, հիշողության չիփերի հարցում ունեցած խնդիրների պատճառով՝ ամերիկյան ընկերությունը դիտարկում է նաեւ չինական չիփերի ձեռքբերման տարբերակը։ ԱՄՆ Առեւտրի նախարար Հովարդ Լաթնիկը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը այդ տարբերակին չի աջակցում։

Նա նշել է, որ հիշողության չիփերի հարցում կան այլ լուծումներ, քան չինական չիփերի գնումը։ The Wall Street Journal-ն արդեն գրել էր հուլիսին, որ ամերիկյան Apple եւ Micron Technology ընկերությունների միջեւ սկսված առճակատումը նախագահ Թրամփի վարչակազմին բարդ իրավիճակի մեջ է դրել։ Apple-ը ցանկանում է հասնել նրան, որ կարողանա կիրառել չինական միկրոսխեմաները իր արտադրանքում, մինչդեռ Micron-ը զգուշացնում է, որ դա կարող է վնասել ամերիկյան կիսահաղորդիչների արտադրության ոլորտին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփի հատուկ դեսպանորդները ակտիվացնում են ջանքերը

Թրամփի հատուկ դեսպանորդները ակտիվացնում են ջանքերը Thu, 03 Sep 2026 01:00:06 +0400 Միացյալ Նահանգների նախագահ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով