Երկուշաբթի , 5 Հոկտեմբերի 2026

Անոմալ շոգից թունավոր ջրիմուռներ են բազմացել

Անոմալ շոգից թունավոր ջրիմուռներ են բազմացել

Mon, 17 Aug 2026 20:00:49 +0400


Բալթիկ ծովի ափամերձ շրջանների առողջարաններում եւ Գերմանիայի լճերում, շարունակվող անոմալ շոգ եղանակի պատճառով սկսել են ակտիվորեն բազմանալ թունավոր կապտականաչ ջրիմուռները։ Այս մասին հայտնում է DPA-ն։ Որոշ առողջարաններում արդեն սահմանել է լողալու արգելք։ Արբանյակային լուսանկարները արձանագրել են ջրիմուռների ընդարձակ կուտակումներ Ռոստոկի եւ Հիդենզե կղզու միջեւ։ Աղտոտման գոտիենրը տարածվել են ներքին ծովի գրեթե ողջ ակվատորիայով՝ մինչեւ դանիական ափերը։

Շլեզվիգ-Հոլշտեյնի երկրամասում լողալը քաղցրահամ լճերում ամբողջովին արգելվել է։ Հավելյալ կերպով նախազգուշացում է հրապարակվել, ըստ որի՝ բալթիական ափամերձ շրջանների մի շարք լողափներում լողալը անվտանգ չէ։ Մասնագետները նշում են, որ այդ ջրիմուռները հանդիսանում են ցիանոբակտերիաներ եւ վտանգավոր տոքսիններ են արտադրում։ Անմիջական շփումը կարող է առաջացնել ուժգին ալերգիկ ռեակցիա, լորձաթաղանթների եւ մաշկի կտրուկ գրգրռվածություն։ Նման ջրիմուռների պարունակության ջրի կուլ տալն էլ առաջացնում է սրտխառնոց եւ փսխում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am