Երկուշաբթի , 17 Օգոստոսի 2026

Ռեկտոր վերընտրվելուց հետո ամբիոնը կլուծարի

Ռեկտոր վերընտրվելուց հետո ամբիոնը կլուծարի

Mon, 17 Aug 2026 20:45:05 +0400


Երևանի Պետական համալսարանի ամենահին ամբիոնը, որի պատերի ներսում տարիներ շարունակ քննարկվել են Օրուելն ու Հաքսլին, Կաֆկան ու Մարկեսը, այսօր կանգնած է լուծարման վտանգի առաջ։

Մայր բուհի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Անուշ Սեդրակյանն դեռ երկու ամիս առաջ ահազանգեց՝ գիտական խորհուրդը դիմել է համալսարանի հոգաբարձուների խորհրդին առաջարկով՝ լուծարել գրեթե 100 տարվա պատմություն ունեցող ամբիոնը։ Անուշ Սեդրակյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ ընթացքի մեջ է գործընթացը, ամբիոնն ի վերջո լուծարվո՞ւմ է, թե՞ ոչ: Ուսումնական տարվա մեկնարկին մնացել է երկու շաբաթ:

Սեդրակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկրում չէ, և տեղյակ չէ, թե ինչ պրոցեսում է գործընթացը, սակայն նշեց, որ մինչ այս պահն ամբիոնը չի լուծարվել: Համալսարանի մեր աղբյուրից հետաքրքրվեցինք` կլուծարվի՞ ամբիոնն այս տարի, թե՞ ոչ, մեր աղբյուրն ասաց, որ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը սպասում է վերընտրվելուն, քանի որ սեպտեմբերին լրանում է նրա ժամկետը, և համալսարանը ռեկտորի ընտրության մրցույթ է հայտարարել: Ռեկտորի պաշտոնում կրկին նշանակվելուց հետո նա ամբիոնը կլուծարի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Սուրեն Պապիկյանն է հրահանգել լուծարել ամբիոնը

«Հրապարակ»․ Սուրեն Պապիկյանն է հրահանգել լուծարել ամբիոնը Sat, 13 Jun 2026 10:15:53 +0400 Հինգշաբթի օրը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով