Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Արջը հարձակվել է տուրիստների վրանի վրա եւ մարդ առեւանգել

Արջը հարձակվել է տուրիստների վրանի վրա եւ մարդ առեւանգել

Wed, 19 Aug 2026 22:00:53 +0400


Արջը հարձակվել է տուրիստների վրանի վրա եւ առեւանգել տուրիստներից մեկին։ Նա նրան տարել է անտառ եւ կերել։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Ալթայի Արթիբաշ գյուղի մոտակայքում։ Այս մասին հայտնում են ռուսական արտակարգ ծառայությունները։

Ուշագրավն այն է, որ տուրիստները գտնվել են տուրիստական բազայի տարածքում։ Առեւանգվածը երիտասարդ աղջիկ է եղել։ Հայտնաբերվել է աղջկա դիակը անտառի թավուտներից մեկում։ Վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված են եղել։ Տեղացիները փորձել են ազատել աղջկան, բայց՝ ապարդյուն։ Զոհված աղջիկը եղել է քսանինը տարեկան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գիշերը հարձակվել են կուսակցության գրասենյակի վրա

Գիշերը հարձակվել են կուսակցության գրասենյակի վրա Fri, 25 Sep 2026 18:00:44 +0400 Անհայտ անձինք գիշերը …