Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Ստամբուլում հարձակվել են իսրայելցի կնոջ վրա

Ստամբուլում հարձակվել են իսրայելցի կնոջ վրա

Wed, 21 Oct 2026 23:30:42 +0400


Թուրքական Ստամբուլ քաղաքում, İstinyePark առեւտրի կենտրոնում պաղեստինամետ կազմակերպության ներկայացուցիչները հարձակվել են իսրայելական քաղաքացիություն ունեցող Քլոդիա Մեդինա անուն-ազգանունով կնոջ վրա։ Վերջինս ունի նաեւ թուրքական քաղաքացիություն։ Կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, դեմ են եղել, որ իսրայելական պետության հետ կապված կինը ներկա լինի առեւտրի կենտրոնում, որը գտնվում է Սարիեր թաղամասում։

Բողոքի ակցիան աստիճանաբար վերաճել է լեզվակռվի եւ կոնֆլիկտի։ Ագրեսիվ գործողությունների հետեւանքով՝ դեպքի վայր են ժամանել իրավապահները։ Կնոջը դուրս են հանել անվտանգության ուժերի ուղեկցությամբ։ Առեւտրի կենտրոնում գտնված մարդկանց տարհանել են։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սահմանադրության շուրջ բանավեճ, Կաթողիկոսի ու եպիսկոպոսների դատական գործի զարգացումներ․ Օրվա կարևոր թեմաները

Սահմանադրության շուրջ բանավեճ, Կաթողիկոսի ու եպիսկոպոսների դատական գործի զարգացումներ․ Օրվա կարևոր թեմաները Fri, 30 Oct …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով