Սփյուռքի հայրենակիցները անվերապահ աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին
Thu, 20 Aug 2026 13:08:50 +0400

Սփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին։
Չեխիայում և Եվրոպայի տարբեր երկրներում գործող «Արմինիուս» միաբանությունը, դատապարտելով ԲՀԿ նախագահի նկատմամբ իրականացվող ապօրինությունների շղթան, պահանջում է օր առաջ ազատ արձակել նրան։
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները լուրջ հարված են Հայաստանի վարկանիշին և ի չիք են դարձնում ներդրումային անվտանգության ցանկացած երաշխիք, հայտարարել է միաբանության հիմնադիր Հարություն Առաքելյանը։
Խոսելով Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին` ՀՌԱԿ նախկին ատենապետը մասնավորապես բարձր է գնահատել ԲՀԿ նախագահի ավանդը Հայրենիք֊Սփյուռք կապի ամրապնդման, հայ ինքնության պահպանման և ազգային արժեքների տարածման գործում։ Գագիկ Ծառուկյանն իր համահայկական բարեգործական խոշոր ծրագրերով առաջինն էր, որը կոտրեց կարծրատիպը, թե միայն Սփյուռքը պետք է օգնի Հայաստանին, ընդգծել է Հարություն Առաքելյանը` համոզմունք հայտնելով, որ արդարությունը վաղ թե ուշ հաղթելու է
Իվետա Տոնոյան
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր