Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան

Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան

Sun, 23 Aug 2026 09:45:52 +0400


Թուրքական «Gever turizm» տուրիստական գործակալությունը տուրեր է կազմակերպում Հարավային Կովկասի երկրներ՝ Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան, ինչպես նաև Իրան և Իրաք, հաղորդում է Ermenihaber.am-ը:

Գործակալությունը գտնվում է Վանում, բայց մեկնումներն իրականացվում են ոչ միայն Վանից, այլ նաև Մուրադիեից, Չալդըրանից, Դողուբայազեթից, Իգդիրից և Կարսից։

«Instagram»-յան էջում պարբերաբար գովազդային արշավ է իրականացվում դեպի Հայաստան 4-օրյա զբոսաշրջային այցի մասին։ Գործակալությունը ավտոբուսով տուրեր կազմակերպում՝ այցելելով Երևան, Գյումրի, Էջմիածին, Տաթևի վանական համալիր, Գառնի, Գեղարդ, քարերի սիմֆոնիա և Սևանա լիճ։

Տեղեկատվության մեջ նշվում է, որ վերոնշյալ երթուղով զբոսաշրջային այցն արժի 15.000 թուրքական լիրա (շուրջ 115.000 դրամ)։ Արժեքը ներառում է հարմարավետ միկրոավտոբուս, հյուրանոց և զբոսավարի (գիդ) ծառայություն։

Սոցիալական ցանցերում պարբերաբար տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակվում Հայաստան կատարված այցերից, որտեղ զբոսաշրջիկները կիսվում են իրենց տպավարություններով։ Շեշտվում է, որ Հայաստանում պատմությունը, մշակույթը և բնությունը միահյուսված են իրար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նոր ԱԺ-ի իշխանական մասը շատ ավելի այլանդակ կազմ է, քան նախկինը

«Հրապարակ»․ Նոր ԱԺ-ի իշխանական մասը շատ ավելի այլանդակ կազմ է, քան նախկինը Sat, 22 Aug …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով