Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Խաղաքարտերը բացված են

Խաղաքարտերը բացված են

Mon, 24 Aug 2026 12:28:51 +0400


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ այն գնահատելով որպես նրա մոտեցումների և բանակցային մտածելակերպի արտահայտություն։

Կարապետյանի խոսքով՝ Փաշինյանն իր ելույթի ընթացքում մի շարք հարցերում բացահայտել է այն դիրքորոշումները, որոնց մասին ընդդիմությունն, իր պնդմամբ, երկար ժամանակ բարձրաձայնում էր։

Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու և Վեհափառի հետ կապված վարչապետի հայտարարություններին՝ Կարապետյանը նշել է, որ Փաշինյանն ուղղակիորեն կապ է տեսել ստեղծված իրավիճակի և Արցախի թեմայի միջև։ Նրա մեկնաբանությամբ՝ խնդրի հիմքում Արցախի հիշատակումն ու այդ թեմայի բարձրաձայնումն է, մինչդեռ իշխանության ներկայացրած մյուս պատճառները, ըստ նրա, օգտագործվում են որպես միջոց՝ հոգևոր կենտրոնի նկատմամբ քաղաքական ազդեցություն ապահովելու համար։

Կարապետյանը նշել է, որ Փաշինյանի վերջին հայտարարությունները հնարավորություն են տվել առավել հստակ հասկանալու իշխանության մոտեցումները ինչպես եկեղեցու, այնպես էլ Արցախի հարցի վերաբերյալ։

«Մի քանի տեղ բացեց խաղաքարտերը, վերջապես մի քանի տեղ այն, ինչը մենք ամիսներով ասում էինք, ինքը քիչ առաջ ասաց»,- ասել է Կարապետյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես Արցախի անկումն եմ տեսել. էդ հարցերը ինձ չեն կարող ցավեցնել

Ես Արցախի անկումն եմ տեսել. էդ հարցերը ինձ չեն կարող ցավեցնել Wed, 19 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով