ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվել է ուկրաինական թեման․ ինչ է հայտնի
Thu, 12 Nov 2026 10:30:42 +0400

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում գործընկերների հետ քննարկել է ուկրաինական թեման, մասնավորապես՝ Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ այդ թեման շոշափվել է ՀԱՊԿ առաջնորդների՝ փակ դռների հետևում կայացած զրույցի ընթացքում։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Նույն օրը Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների նոր փուլը։
Հատկանշական է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի բաց հատվածում՝ ինչպես նեղ, այնպես էլ ընդլայնված կազմով նիստերում, Պուտինի բացման խոսքում Ուկրաինայի թեման կոնկրետ չի հիշատակվել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր