Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

Ինքը մեղավոր չէ

Ինքը մեղավոր չէ

Tue, 25 Aug 2026 09:00:22 +0400


Երբ նախընտրական փուլում մարդը հայհոյեց, օրենք խախտեց, սպառնաց, սադրեց, վիրավորեց արցախցիներին, կռվածներին, հոգեւորականներին եւ դրան ի պատասխան ոչ թե մերժվեց ու վռնդվեց իշխանությունից, այլ այնքան ձայն ստացավ, որ դրան գումարված կեղծիքների ու մանդատագողության շնորհիվ նորից իշխանություն ունեցավ, հետեւանքը պետք է սա լիներ: Նորից պետք է գար ԱԺ, նորից հայհոյեր ու բղավեր, սպառնար ու սադրեր: Որովհետեւ եթե մենք ազգովի մերժեինք, եւ հունիսի 7-ին նրան քվե տվողների քանակը զգալի պակաս լիներ, ապա իշխանություն զավթելու հնարավորությունն էլ դրան ուղիղ համեմատական կնվազեր:

Այնպես որ, երբ մարդը բարձրանում է ամբիոն, խոսում է Անկախության հռչակագրից հրաժարվելու մասին, կաթողիկոսին պիղծ է անվանում, խոստանում է ինչ-որ անձանց ամբողջությամբ ունեզրկել, դատավորներին է մեղադրում, սպառնում, որ ԲԴԽ կազմը կփոխի, Տիգրանաշենը հանձնելուց եւ ղարաբաղյան շարժման էջը փակելուց է խոսում, ոչ թե ինքն է մեղավոր, այլ այն բոլոր մարդիկ, որոնք քվե են տվել նրան, նրա բերանը լեզու են դրել, այդ լեզուն հարմար պահին չեն կտրել, ակնառու ցույց չեն տվել, որ մերժում են իր վարած քաղաքականությունը: Չեն ուզում, որ իրենց երկրի ղեկավարը հոգեւորականներին վիրավորի, շարունակ հիշի նախկիններին: Թույլ են տվել, որ նա հանդես գա «ժողովրդի անունից» եւ իր հակահայկական ծրագրերն առաջ մղի: Դրանց նկատմամբ վերաբերմունք դրսեւորելու պահը մեր հանրության մի հատված բաց է թողել: Իսկ այս մարդն ի վիճակի չէ հասկանալու, որ հանրությունը միայն իրեն ձայն տված մարդկանցից չէ կազմված: Նա անգամ մոռացել է, թե ինչ տեռորի ու կեղծիքների գնով է ստացել այդ իշխանությունը: Նրա համար կարեւորը փաստացի իրավիճակն է, այն, որ դե ֆակտո ինքն է այսօր երկրի ղեկին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եղիշե Չարենցի արձանը հատուկ էինք ընտրել

Եղիշե Չարենցի արձանը հատուկ էինք ընտրել Mon, 24 Aug 2026 21:15:32 +0400 «Հանրային դաշինք» քաղաքացիական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով