Ուրբաթ , 30 Հոկտեմբերի 2026

Իրանն ունի մեկ ընտրություն․ ԱՄՆ-ի վերջնագիրը

Իրանն ունի մեկ ընտրություն․ ԱՄՆ-ի վերջնագիրը

Tue, 25 Aug 2026 13:30:46 +0400


ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի խոսքով՝ Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ հարվածների վերսկսումը, սակայն տնտեսական ճնշումը համարում է Թեհրանի վրա ազդելու ամենաարդյունավետ գործիքը։

Վիսկոնսին նահանգի Օշկոշ քաղաքում լրագրողների հետ զրույցում Հեգսեթը հերքել է այն ենթադրությունը, որ Իրանի դեմ ամերիկյան հարվածները ներկայումս «հետաձգված են»։

«Ոչ։ Եթե մեզ անհրաժեշտ լինեն կինետիկ հարվածներ, մենք կիրականացնենք դրանք։ Եթե Իրանն այնքան հիմար լինի, որպեսզի գերագնահատի իր հնարավորությունները կամ բախվի ԱՄՆ զինված ուժերին, մենք կանենք այն, ինչ պետք է», – ասել է Պենտագոնի ղեկավարը։

Հեգսեթը հավելել է, որ տնտեսական ճնշումն այժմ ամենամեծ վնասն է հասցնում Իրանին։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն չի բացառում Հորմուզի նեղուցում կամ Իրանի մոտակայքում հարվածների հնարավորությունը։

Նրա խոսքով, Թեհրանն ունի «միայն մեկ ընտրություն»՝ համաձայնել միջուկային բանակցություններին, ինչպես ձգտում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն գաղտնի առաջարկ է արել Իրանին․ ԶԼՄ

ԱՄՆ-ն գաղտնի առաջարկ է արել Իրանին․ ԶԼՄ Thu, 29 Oct 2026 12:30:11 +0400 ԱՄՆ փոխնախագահ …