Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Սուրճի դեֆիցիտ կարող է լինել

Սուրճի դեֆիցիտ կարող է լինել

Wed, 26 Aug 2026 05:00:27 +0400


Պրեմիում դասի սուրճ արտադրողների համար արաբիկա տեսակի հումքի ձեռքբերումը կարող է դժվարանալ։ Պատճառն այն է, որ հորդառատ անձրեւները վնասել են Բրազիլիայում սուրճի բերքին։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ «Արաբիկա» տեսակի սուչը կազմում է համաշխարհային սուրճի արտադրության 60-70 տոկոսը։ Այն ունի ավելի հագեցած համ, յուրահատուկ թթվայնություն, մրգային կամ ծաղկային երանգներ եւ կոֆեինի քիչ քանակություն է պարունակում իր մեջ։ Աճեցնում են նաեւ լեռնային տեղանքում։ Բրազիլացի մասնագետները սակայն հայտնել են, որ հորդառատ անձրեւները վնասել են բերքի մոտ 20 տոկոսը։

Դա գերազանցում է թույլատրելի նորման։ Տեղումները նաեւ «հետաձգել» են բերքահավաքի ժամկետները, բացասաբար ազդել հատիկների որակական ցուցանիշների վրա։ Ամառվա առաջին երկու ամսվա ընթացքում Բրազիլիայի որոշ շրջաններում թափված տեղումները գերազանցել է նորման 250-500 տոկոսով։ Տեղումների երկրորդ ալիքը եղել է այն ժամանակ, երբ բերքը արդեն պետք է չորանար, որ պատրաստ լիներ հավաքմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիան կարող է ռազմաբազա տեղակայել Սաուդյան Արաբիայում

Թուրքիան կարող է ռազմաբազա տեղակայել Սաուդյան Արաբիայում Wed, 07 Oct 2026 16:30:31 +0400 Թուրքիան կարող …