Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Երեւանի կրթության վարչության պետն ազատվել է աշխատանքից

Երեւանի կրթության վարչության պետն ազատվել է աշխատանքից

Wed, 26 Aug 2026 20:36:39 +0400


Այսօր անսպասելիորեն աշխատանքից ազատվելու դիմում է գրել Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը: Մեր աղբյուրն ասաց, որ դիմումն անսպասելի է եղել, սակայն կապված չէ ինչ որ «չէպեի»» հետ` վարչության պետը քաղաքապետարանի ղեկավարության սիրելիներից էր, այնպես որ վերադասն անմիջապես հրահանգել է վարչության պետին` աշխատանքից ազատվելու կապակցությամբ ինչ որ հուշամեդալ տալ, որ հարգով-պատվով ճանապարհեն: Ուշագրավ է, որ Նոր Նորքի Մովսես Խորենացու անվան թիվ 143 դպրոցի տնօրեն Կարինե Կոստանյանն էլ այսօր հրաժեշտ է տվել իր կոլեկտիվին եւ հայտարարել է, որ գնում է Երեւանի քաղաքապետարան` կրթության վարչության պետ է նշանակվելու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին

Բրյուսելից նորից ապտակո՞ւմ են Փաշինյանին Sat, 07 Nov 2026 16:15:56 +0400 Բրյուսելի մի հրապարակային եւ …