Հինգշաբթի , 8 Հոկտեմբերի 2026

Կաթողիկոսի և եպիսկոպոսների իրավունքները պետք է անհապաղ վերականգնվեն․ Մայր Աթոռ

Կաթողիկոսի և եպիսկոպոսների իրավունքները պետք է անհապաղ վերականգնվեն․ Մայր Աթոռ

Thu, 27 Aug 2026 11:42:58 +0400


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի գիտություն մեր զավակների հայտնում ենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավունքով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և բարձրաստիճան հոգևորականները նիստին չեն ներկայանա։ Նրանց շահերը կներկայացնեն պաշտպանները։

Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամաբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եպիսկոպոսների իրավունքները պետք է անհապաղ վերականգնվեն և նրանց նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը՝ դադարեցվի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է․ մանրամասներ

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է․ մանրամասներ Mon, 05 Oct …