Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

2026 թ․ առաջին ութ ամիսներին Հայաստանին 17 միլիոն դոլարի դեղորայք են տրամադրել

2026 թ․ առաջին ութ ամիսներին Հայաստանին 17 միլիոն դոլարի դեղորայք են տրամադրել

Thu, 27 Aug 2026 12:23:05 +0400


2026 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում «Հայաստան Արցախ հիմնադրամը» (ՀԱՀ) Հայաստանին է նվիրաբերել 17.2 միլիոն դոլար արժողությամբ տարբեր տեսակի կենսական նշանակության դեղորայք եւ բժշկական պարագաներ, որոնք Հայաստան են ուղարկվել ծովային և օդային ճանապարհով՝ 14 առանձին առաքումներով։

«Մենք բարձր ենք գնահատում մի շարք խոշոր ամերիկյան ընկերությունների և բարեգործական կազմակերպությունների կողմից նվիրաբերված արժեքավոր դեղորայքը, որոնք Հայաստան Արցախ հիմնադրամի երկարամյա գործընկերներն են», հայտարարել է ՀԱՀ-ի նախագահ Հարութ Սասունյանը։

Անցած 37 տարիների ընթացքում, ներառյալ ՀԱՀ-ի նախորդ կազմակերպության՝ Միացյալ հայկական հիմնադրամի (United Armenian Fund) կողմից իրականացված առաքումները, ՀԱՀ-ը Հայաստանին և Արցախին օդային ճանապարհով իրականացված 168 առաքումների և ծովային ճանապարհով իրականացված 2,624 առաքումների առմամբ տրամադրել է 1 միլիարդ 117 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն։ «Հայաստան Արցախ հիմնադրամին պարբերաբար առաջարկվում են միլիոնավոր դոլարների կենսական նշանակության դեղորայք և բժշկական պարագաներ՝ անվճար։ Մենք երախտապարտ կլինենք ՀԱՀ-ին կատարված ձեր առատաձեռն նվիրատվությունների համար, որպեսզի կարողանանք շարունակել այս արժեքավոր օգնությունը հասցնել Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններին», հայտարարել է Սասունյանը։ Նա ասել է նաեւ․ «ՀԱՀ բարեգործական կազմակերպությանը կատարված բոլոր նվիրատվությունները ենթակա են հարկային նվազեցման»։

ՀԳ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արգելք է դրել Հարութ Սասունյանի՝ Հայաստան մուտք գործելու նկատմամբ եւ նա տեւական ժամանակ է չի կարողանում Հայաստան ժամանել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատգամավորն առաջարկում է ԱԺ պատվիրակությամբ Բաքու մեկնել

Պատգամավորն առաջարկում է ԱԺ պատվիրակությամբ Բաքու մեկնել Thu, 17 Sep 2026 15:30:05 +0400 ԱԺ «Հայաստան» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով