Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

Հայ ընտանիքները Թուրքիայում մտահոգված են երեխաների կրթությամբ․ ԶԼՄ

Հայ ընտանիքները Թուրքիայում մտահոգված են երեխաների կրթությամբ․ ԶԼՄ

Thu, 27 Aug 2026 14:00:48 +0400


Թուրքիայի կրթության նախարարության տեսուչների կողմից անցկացված ստուգումները մտահոգություն է առաջացրել հայ ընտանիքների շրջանում: Երկու երեխաների մայր Ա.Հ.-ն թեմայի վերաբերյալ հարցազրույց է տվել «Ակոս»-ին։ Նա նշել է, որ 14 տարի ապրել է Ստամբուլում, և իր երեխաները ինը տարի է, ինչ հաճախում են հայկական դպրոց:

Ա.Հ.-ն նշել է, որ կապ է հաստատել դպրոցի հետ, բայց ամառային արձակուրդների պատճառով ոչ մեկի հետ չի կարողացել խոսել: Նա նշել է, որ անհանգստանում են իրենց երեխաների ապագայի համար ու երեխաները տխրել են այդ լուրը լսելուց հետո: Ա.Հ.-ն փոխանցեց, որ այլ հայ ընտանիքներ նույնպես մտահոգված են այս զարգացումով։ Ըստ հայ ծնողի՝ երեխաները երջանիկ են հայկական դպրոցում ու չափազանց գոհ են դպրոցի տնօրինության, ուսուցիչների և անձնակազմի մոտեցումից:

Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով ԱԿՕՍ-ին։

Նա նշել է, որ չի ցանկանում, որ իր երեխաները տեղափոխվեն պետական ​​կամ մասնավոր դպրոց՝ ընդգծելով, որ տեղափոխումը կխաթարի նրանց առօրյան։ Ըստ նրա՝ այդ պարագայում կքննարկվի Հայաստան վերադառնալու հարցը: Նրա խոսքով երեխաները դպրոցում որևէ խտրականության չեն ենթարկվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի 15 տարեկան երեխաների 81%-ը չի հասնում ընթերցանության նույնիսկ բազային մակարդակին․ Գոհար Ղումաշյան

Հայաստանի 15 տարեկան երեխաների 81%-ը չի հասնում ընթերցանության նույնիսկ բազային մակարդակին․ Գոհար Ղումաշյան Thu, 10 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով