Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Կցանկանար առաջադրվել երրորդ անգամ

Կցանկանար առաջադրվել երրորդ անգամ

Fri, 14 Aug 2026 02:00:09 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կուզենար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար, սակայն երկրի օրենքներն այդ առումով շատ խիստ են։ «Կուզենայի առաջադրվել, սակայն օրենքը շատ խիստ է»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին՝ Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Էնդրյուսի ռազմաբազայում։ Թրամփի կարծիքով «նրանք ուզում են», որ ինքը դա անի։

Համաձայն ամերիկյան օրենսդրության, նախագահ Թրամփի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 29 թվականի հունվարին։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ ուղղումը, որը ընդունվել է 1951 թվականին արգելում է նախագահին առաջադրվել երկու ժամկետից ավելի։ Թրամփը սակայն բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ հնարավոր է համարում երրորդ ժամկետի համար առաջադրվելու համար իրավական հնարավորություններ փնտրելը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կուզենար պաշտոնավարեր նաեւ երրորդ ժամկետը

Կուզենար պաշտոնավարեր նաեւ երրորդ ժամկետը Tue, 13 Oct 2026 18:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը …