Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Հայտնի ընկերությունում կրճատումներ կլինեն

Հայտնի ընկերությունում կրճատումներ կլինեն

Thu, 27 Aug 2026 18:00:20 +0400


Volkswagen ընկերության ղեկավար Օլիվեր Բլյումեն հայտարարել է, որ ընկերությունը շարունակելու է որդեգրած տնտեսման քաղաքականությունը։ Այդ համատեքստում, ըստ նրա, նախատեսվում են պարզեցնել գործընթացները, օպտիմալացվնել կառուցվածքները, կրճատել ծախսերը։ Համաձայն հաղորդման, ներկայումս ավտոարդյունաբերությունը լուրջ ճնշման ներքո է՝ կապված մաքսատուրքերի, շուկայում հայտնված նոր մրցակիցների եւ գեոպոլիտիկ ռիսկերի հետ։ Ու թեեւ ընկերության մասնաբաժինը շուկայում ավելացել է, սակայն դա դեռ բավարար չէ։ Ընկերության Արտադրական խորհրդի ղեկավար Դանիել Քավալոն էլ հայտարարել է, որ Բլյումեի որդեգրած գիծը սխալ է։

Նա քննադատել է Բրլումեին՝ նշելով, որ նրա հանդեպ այլեւս խաթարված է վստահությունը։ Առաջիկայում նախատեսվում է իրականացնել ընկերության ութ գործարաններում աշխատակիցների ժողովներ։ Հնարավոր կրճատումները կարող են վերաբերել չորս խոշոր գործարաններին՝ առնչվելով տասնյակ հազարավոր աշխատակիցների։ Նշենք, որ ըստ նախնական պլանի, մինչեւ 2030 թվականը Volkswagen-ը մտադիր է Գերմանիայում իրականացնել 50 հազար աշխատակցի կրճատում։ 37 հազարն արդեն համապատասխան համաձայնագիր կնքել են ընկերության հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևանում թոշակառու հաշվապահն ու որդին ընկերությունից 55.5 մլն դրամ ու 275 հազար դոլար են գողացել

Երևանում թոշակառու հաշվապահն ու որդին ընկերությունից 55.5 մլն դրամ ու 275 հազար դոլար են գողացել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով