Դիվերսիա են կանխել
Thu, 27 Aug 2026 18:30:53 +0400

Սլովակիայում իրավապահները կանխել են դիվերսիա, որը նախատեսված է եղել իրականացնել արդյունաբերական օբյեկտում։ Համաձայն այդ երկրի Ոստիկանության Մամուլի ծառայության հաղորդման, իրականացված վնասազերծման գործողության ընթացքում ձերբակալվել է երկու այլ երկրի քաղաքացի՝ ձեռնարկության հրկիզման կասկածանքով։
Ձեռնարկությունը, նշենք, որ իրականացնում է անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Նույն խմբի երրորդ անդամը ձերբակալվել է Գերմանիայի տարածքում։ Հայտարարության մեջ ասվում է, որ դիվերսիան կանխվել է նախապատրաստության փուլում։ Ձերբակալվածների մասին տվյալներ առայժմ չեն հրապարակվում։ Հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության նախապատրաստման հոդվածի հատկանիշներով։ Պարզվում են բռնարարքի մոտիվներն ու հնարավոր պատվիրատուների շրջանակը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր