Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ

Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ

Thu, 27 Aug 2026 20:45:43 +0400


Monument Watch-ը հոդված է հրապարկել․

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և Շուշիի ադրբեջանական օկուպացիայից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բազմիցս հայտնվել է մասնագետների ուշադրության կենտրոնում։ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին եկեղեցին երկու անգամ ռմբակոծվել է և ենթարկվել վանդալիզմի: Ադրբեջանական կողմի իրականացրած «վերկանգնման» արդյունքում հեռացվել է գմբեթի վեղարը՝ եկեղեցու հյակականություն արտահայտող կարևոր տարրերից մեկը (monumentwatch.org):

Բայց Ղազանչեցոցը նորից հանգիստ չի տալիս ադրբեջանցիներին: 2026 թվականի օգոստոսի 6-ին և 7-ին Facebook հարթակում հայտնվել են տեսանյութեր, որոնց կադրերում երևում է, որ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հարակից տարածքում կառուցվում են երկու հինգհարկանի բնակելի շենքեր, որոնց դիրքն ու բարձրությունը փոխում են եկեղեցու տեսանելիությունը՝ քողարկելով այն (https://www.facebook.com/share/r/14qj8wxPAB1/):

Եթե նախկինում ադրբեջանական կողմը կենտրոնանում էր Սուրբ Ղազանչեցոցի ֆիզիկական վնասման, առանձին ճարտարապետական տարրերի հեռացման և «վերականգնման» ընթացքում հուշարձանի ինքնության փոփոխության վրա, ապա վերջին շինարարությունը առաջ է բերում մեկ այլ կարևոր խնդիր։ Ադրբեջանի կողմից եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ։ Այսպիսով, եկեղեցին աստիճանաբար դուրս է մղվում քաղաքի տեսողական տարածքից՝ դառնալով կառուցապատման հետևում թաքնված և բնակչի աչքից անտեսանելի հուշարձան (https://www.facebook.com/share/r/1Qk1EFaRwN/):

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի

Բժշկության Ավետարանը օգոստոսի 30-ին կբերվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի Wed, 26 Aug 2026 21:25:19 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով