Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

ԿԳՄՍՆ փոխնախարարը հրաժարական է տվել

ԿԳՄՍՆ փոխնախարարը հրաժարական է տվել

Thu, 27 Aug 2026 20:58:38 +0400


Այսօր հրաժարականի դիմում է գրել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ով այս պաշտոնին էր նշանակվել 2020 թվականի փետրվարին եւ համակարգում էր միջազգային կապերը, արտաքին գործընկերության (այդ թվում՝ ԵՄ-ի հետ) ծրագրերը և երիտասարդական քաղաքականությանը վերաբերող միջոցառումներն ու նախաձեռնությունները: Մեր տեղեկություններով, նա արդեն հրաժեշտ է տվել նախարարության աշխատակազմին: Հիշեցնենք, որ երրորդ անգամ վերընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության կազմում գրեթե փոփոխություններ չարեց, բայց մեծ խումբ փոխնախարարների է ազատել աշխատանքից եւ անհայտ ու անփորձ անձանց է նշանակել` հավանաբար հույսով, որ նրանք կառավարման չաշխատող ապարատում խոշոր տեղաշարժեր կապահովեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ նախկին փորձառու կադրերն իրեն պետք չեն, ինքը կարող է նոր փորձառու կադրեր բերել

«Հրապարակ». Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ նախկին փորձառու կադրերն իրեն պետք չեն, ինքը կարող …