Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

«Ալեքսանդր 3-րդ»․ նոր պատմական դրամա է նկարահանվում

«Ալեքսանդր 3-րդ»․ նոր պատմական դրամա է նկարահանվում

Thu, 27 Aug 2026 21:00:40 +0400


Ռուսաստանում մեկնարկել են «Ալեքսանդր 3-րդ» նոր պատմագեղարվեստական դրամայի նկարահանումները։ Կինոնկարը ստեղծվում է «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» կողմից։ Այն «Ռուսիա» ընդհանուր պատմական շարքի հերթական մասն է, որտեղ ներկայացված են այն հիմնական իրադարձություններն ու գործող անձինք, ովքեր կանգնած են եղել ժամանակակից Ռուսաստանի ակունքներում։ Ալեքսանդր 3-րդ Խաղաղարար ռուսական ցարի դերում հանդես է գալու Ալեքսանդր Իլյին-կրտսերը, Մարիա Ֆյոդորովնայի կերպարը կմարմնավորի Աննա Զավտուրը։ Ալեքսանդր 2-րդ Ազատարար կայսեր դերում Ալեքսանդր Լազարեւ-կրտսերն է, իսկ Դենիս Կոսիկովը կմարմնավորի երիտասարդ Նիկոլայ 2-րդի կերպարը։ Արտադրական պրոցեսն իրականացվում է 1-2-3 Production-ի կողմից։ «Ալեքսանդր 3-րդ»-ը կդառնա «Պյոտր 1-ին․ վերջին ցարը եւ առաջին կայսրը», «Կայսրուհիները», «Եկատերինա Մեծ» եւ «Ալեքսանդր 1-ին» կինոնկարների շարքի ուղղակի շարունակությունը։ Նկարահանումներն իրականացվում են Սանկտ Պետերբուրգի պատմական պալատներում, Դերժանինի կալվածքում։ Բեմադրող ռեժիսորն է Ֆիլիպ Յուժանինը, գեղարվեստական ղեկավարը՝ Անդրեյ Կրավչուկը։

Ալեքսանդր 3-րդի կերպարը ռուսական պատմության ամենից հետաքրքիր կերպարներից է։ Նրան անվանել են խաղաղարար։ Նրա օրոք պատերազմներ չեն եղել։ Կարողացել է օգտագործել դիվանագիտությունը՝ հարցեր կարգավորելու համար։ Հասարակ ռուս մարդու համար նա հոգատար տանտիրոջ, ընտանիքի հոր երազած կերպար է, որն ամեն բանում սիրում է կարգուկանոն եւ կարգուկանոն է հաստատում թե՛ տանը, թե՛ իր շրջապատում։ «Ալեքսանդր 3-րդը վստահ է եղել, որ Ռուսաստանն ունի իր ուրույն զարգացման ճանապարհը՝ հիմնված քրիստոնեական պրավոսլավ հավատքի, ռազմական ուժի եւ ավանդույթների վրա»։ Ալեքսանդր 3-րդը գահ է բարձրացել միայն այն բանից հետո, երբ ահաբեկչական բռնարարքի հետեւանքով զոհվել է հայրը՝ Ալեքսանդր 2-րդ Ազատարարը, եւ ողբերգական պատահարի հետեւանքով զոհվել է ավագ եղբայրը։ Ընդունելով իշխանությունը 19-րդ դարի ամենաբարդ ու խճճված ժամանակահատվածում՝ նա կարողանում է երկրում կարգուկանոն ու կայունություն հաստատել։ Կինոնկարում հատկապես պատկերվելու են գլխավոր հերոսի անկոտրում եւ անխորտակելի կամքը, որոշումներ կայացնելու եւ ճկունորեն առաջ գնալու կարողությունը։ Ահա՝ այսպես է ռուսական իշխանությունը փառաբանում եւ սերունդներին ներկայացնում իր անցյալի պատմությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լուկաշենկոն խուճապի մե՞ջ է․ երկրի բանակում անակնկալ ստուգումներ են

Լուկաշենկոն խուճապի մե՞ջ է․ երկրի բանակում անակնկալ ստուգումներ են Wed, 26 Aug 2026 19:30:59 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով