Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Դասագրքերից կհանվե՞ն պատմական Հայաստանին վերաբերող թեմաները. ինչ է ասում նախարարը

Դասագրքերից կհանվե՞ն պատմական Հայաստանին վերաբերող թեմաները. ինչ է ասում նախարարը

Fri, 28 Aug 2026 13:50:18 +0400


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է դպրոցական դասագրքերում պատմական Հայաստանին վերաբերող թեմաների ներկայացման հարցին։

Ասուլիսի ընթացքում լրագրողը նախարարից հետաքրքրվել է՝ արդյոք նախատեսվում է վերանայել դասագրքերի բովանդակությունը՝ մասնավորապես «Արևմտյան Հայաստան» և «Արարատ» հասկացությունների կիրառման համատեքստում։ Հարց է հնչել նաև, թե հնարավոր է արդյոք այդ թեմաների օգտագործումը սահմանափակվի կամ դրանց փոխարեն ավելի մեծ շեշտադրում արվի Հայաստանի Հանրապետության վրա։

Անդրեասյանը նշել է, որ պատմական իրողությունները դասագրքերից դուրս թողնելու կամ դրանք կրճատելու մոտեցում նախարարությունը չի որդեգրում։

Նրա խոսքով՝ հայ ժողովրդի պատմությունը պետք է ներկայացվի ամբողջական՝ պահպանելով դրա տարբեր ժամանակաշրջաններն ու շերտերը։ Նախարարը շեշտել է, որ պատմության դասավանդման դեպքում խնդիրը ոչ թե անցյալի առանձին հատվածների փոփոխությունն է, այլ դրանց առավել խորքային ուսումնասիրությունը։

Միևնույն ժամանակ, Անդրեասյանը կարևորել է պատմական իրադարձություններին ժամանակակից Հայաստանի տեսանկյունից անդրադառնալը։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է կարողանալ վերլուծել անցյալի տարբեր դրվագները և հասկանալ, թե դրանք ինչ ազդեցություն են ունեցել պետականության կորստի կամ դրա ամրապնդման գործընթացների վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու

«Հրապարակ»․ ՔՊ–ում Պապոյանից ու Թորոսյանից պարզաբանում են պահանջելու Fri, 18 Sep 2026 08:30:52 +0400 Առաջիկա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով