Կիրակի , 20 Սեպտեմբերի 2026

Հերթական դատավորը հրաժարվեց դատել Վեհափառ հայրապետին

Հերթական դատավորը հրաժարվեց դատել Վեհափառ հայրապետին

Fri, 28 Aug 2026 18:28:37 +0400


Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վաղարշապատի նստավայրում նշանակված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստին Հայ Եկեղեցու հոգևոր առաջնորդն ու բարձրաստիճան հոգևորականները չեն ներկայացել: Դատական նիստին մասնակցել են միայն նրանց փաստաբանները:

​Լրագրողների հետ զրույցում նրանց պաշտպան, փաստաբան Արա Զոհրաբյանն ասել է. ​«Դատավոր Ս. Ռուշանյանի նախագահությամբ, նշանակված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը։ ​Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն այս դատական նիստին չեն ներկայանալու:

Նիստին մասնակցելու են պաշտպանները: ​Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է եկեղեցու՝ որպես պետությունից անջատ կրոնական կազմակերպությունների ազատությունը: ​Երբ պետությունը կարգալույծ հռչակելու տնօրինությունն ինքնին կապում է աշխարհիկ դատական ակտի խոչընդոտման հետ, ապա պետությունն իրեն է վերապահում հոգևոր կարգավիճակի վերջնական որոշման իրավասությունը։ Այսինքն, միջամտում և քննարկման առարկա է դարձնում հոգևոր տնօրինության բովանդակությունը: Դա արգելված միջամտության ուղղակի օրինակ է: Սույն գործով միջամտության աստիճանը առավել բարձր է, քանի որ կիրառվում է քրեական պատասխանատվության սպառնալիք»:

Դատավոր Սերժ Ռուշանյանը որոշում է կայացրել Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան՝ այն քննելու և Արմավիրի դատարանում գործի քննության նպատակահարմարությունը որոշելու համար։ Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։ Ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել դատավոր Հակոբ Մանուկյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայ հոգեւորականներն ԱՄՆ նախագահին այցելել էին Փաշինյանի եւ Թրամփի փիառն ապահովելու համար

Հայ հոգեւորականներն ԱՄՆ նախագահին այցելել էին Փաշինյանի եւ Թրամփի փիառն ապահովելու համար Fri, 18 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով