«Հրապարակ»․ Սաքունցը, Հայաստանը թողած, Բուրկինա Ֆասոյով եւ միջազգային դատարանով է զբաղված

«Հրապարակ»․ Սաքունցը, Հայաստանը թողած, Բուրկինա Ֆասոյով եւ միջազգային դատարանով է զբաղված

Sat, 29 Aug 2026 09:15:23 +0400


Իշխանությանը կից քաղհասարակությունը 2018-ից ի վեր անարձագանք է թողնում այն բոլոր ապօրինությունները, որոնք տեղի են ունենում մեզանում: Նրանց մեծ մասը վերածվել է իշխանական քարոզիչների: Արթուր Սաքունցի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, ի պաշտպանություն Միջազգային քրեական դատարանի, հայտարարությամբ է հանդես եկել` աշխարհի 135 ոչ կառավարական կազմակերպությունների հետ միասին։ Բանն այն է, որ վերջին 2 ամսվա ընթացքում 5 պետություն՝ Մալին, Բուրկինա Ֆասոն, Նիգերը, Վենեսուելան եւ Չադը, հայտարարել են Հռոմի կանոնադրությունից դուրս գալու մասին: ԱՄՆ-ին մեղադրում են, որ սրանով փորձում է կանխել ԱՄՆ քաղաքացիների եւ իր դաշնակիցների նկատմամբ հնարավոր հետաքննություններն ու հետապնդումները: Եվ այս միջազգային վեճին է միացել նաեւ Սաքունցի գրասենյակը ու փոխանակ ՀՀ-ում մարդու իրավունքներով զբաղվի, մտել է ԱՄՆ-ՄՔԴ վեճի արանքը:

Հասարակական-քաղաքական գործիչ Աննա Կոստանյանը մեզ հետ զրույցում նկատեց. «Այդ կազմակերպությունները, այդ թվում՝ Արթուր Սաքունցը, նախքան 2018 թվականը շատ արդյունավետ գործունեություն էին ծավալում եւ միջամտում էին Հայաստանի ներքին խնդիրներին: Նաեւ նրանց հետեւողական աշխատանքը նպաստեց 2018-ի հեղափոխությանը: Այսօր այդ կառույցների խանդավառ հայտարարությունները, որոնք վերաբերում են տարբեր միջազգային կառույցներին, անհասկանալի է, թե ինչով են պայմանավորված: Մենք տեսնում ենք, որ մեր ներքին կարեւորագույն հարցերի վերաբերյալ որեւէ արձագանք չկա այդ կառույցների կողմից, բայց շարունակում են ողջունել այդ կառույցներին՝ իրենց համար ցանկալի քեյսերով: Ես «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում դիմում եմ այդ կառույցներին, երբեմն լինում են արձագանքներ՝ շատ չեզոք, երբեմն ընդհանրապես չեն լինում: Այն, որ Արթուր Սաքունցն աջակցում է միջազգային դատարանին, դա ունի հստակ կոնտեքստ, սակայն պետք է հասկանալ՝ արդյո՞ք այդ ամենը Հայաստանի ազգային, պետական շահերի օգտին է, թե՝ ոչ: Ես Արցախի բռնի տեղահանման եւ էթնիկ զտման գործընթացներից հետո այս մարդկանց գործունեությունը համարում եմ խիստ կասկածելի: Նրանք լուռ հետեւել են այն բոլոր աղետներին, որոնք տեղի են ունեցել այս տարիներին: Հիմա էլ աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում Հայաստանի հարցերը թողած, երբ կանգնած ենք գոյության եւ չգոյության վտանգի առաջ, որոշել են Բուրկինա Ֆասոյի եւ միջազգային դատարանի հարցերով զբաղվել: Չեմ մտաբերում, որ Արցախի հետ կապված իրողությունների ժամանակ նման խանդավառությամբ քայլեր ձեռնարկեին: 120 հազար հայի բռնի տեղահանեցին, արդյո՞ք այսպիսի եռանդով ջանքեր թափեցին: Ու առհասարակ՝ Միջազգային քրեական դատարանն ունի՞ Սաքունցի աջակցության կարիքը, սա էլ այլ հարց է: Հավանաբար, գրանտային թեմաներ կան, որոնք այս մարդկանց պարտավորեցնում են»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան

Մահացել է Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան Sat, 07 Nov 2026 15:30:41 +0400 88 տարեկանում մահացել է դերասանուհի…

20 րոպե ago

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը

Գևորգ Փարսյանի և Դավիթ Համբարձումյանի օրինակը Sat, 07 Nov 2026 15:15:48 +0400 Կապանի համայնքապետ Գևորգ…

35 րոպե ago

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան

Գեղեցիկ ձմեռ է․ Սուրենյան Sat, 07 Nov 2026 15:02:08 +0400 Latest news from Հրապարակ ©…

49 րոպե ago

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել

Հարցման արդյունքներից զայրացած՝ գործի են անցել Sat, 07 Nov 2026 14:45:35 +0400 Իրազեկ աղբյուրից տեղեկացանք,…

1 ժամ ago

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ Sat, 07 Nov 2026 14:30:18…

1 ժամ ago

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել Sat, 07 Nov 2026 14:15:19 +0400…

2 ժամ ago