ԱՄՆ-ն հիմա էլ Լոնդոնին է սպառնում․ ի՞նչ հարց է
Sat, 29 Aug 2026 17:00:35 +0400

ԱՄՆ-ն սպառնացել է Մեծ Բրիտանիային վերանայել Ֆոլկլենդյան կղզիների վերաբերյալ իր դիրքորոշումը, եթե Լոնդոնը չավելացնի ռազմական ծախսերը, հաղորդում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Պենտագոնի պաշտոնյաները Լոնդոնին հստակեցրել են, որ ռազմական ծախսերը պետք է ավելացվեն, հակառակ դեպքում Մեծ Բրիտանիան «ռիսկի է դիմում կորցնել կղզիների նկատմամբ ինքնիշխանության աջակցությունը»։ Սա միայն այն քայլերից մեկն է, որը ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դիտարկում է՝ ՆԱՏՕ-ի իր դաշնակցին դրդելու համար պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի, բացատրում է թերթը։
«Կարծում եմ՝ Մեծ Բրիտանիային հատուկ ուշադրություն կդարձվի, քանի որ այն մեծ ներուժ ունի։ Հետևաբար, մենք աշխատում ենք Մեծ Բրիտանիային խթան տալու ուղղությամբ», – ասել է աղբյուրներից մեկը։ Խոսելով Ֆոլկլենդյան կղզիների վերաբերյալ դիրքորոշման փոփոխության մասին՝ նա նշել է, որ ԱՄՆ-ն «չի բացառում այս հարցի վերաբերյալ որևէ քայլ»։
Ինչպես նշում է թերթը, Վաշինգտոնը պաշտոնապես չեզոք դիրքորոշում է պահպանում Ֆոլկլենդյան կղզիների հարցում, բայց ճանաչում է դրանց կառավարումը Մեծ Բրիտանիայի կողմից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր