Մահափորձի վտանգի պատճառով վարչապետի որդուն շտապ տարհանել են
Sun, 30 Aug 2026 16:00:46 +0400

Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունն Միացյալ Նահանգներից շտապ տարհանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդուն՝ Յաիր Նեթանյահուին, ենթադրյալ մահափորձի սպառնալիքի պատճառով, հաղորդում է The Jerusalem Post-ը։
«Իսկապես կար Յաիր Նեթանյահուին վնաս հասցնելու լուրջ սպառնալիք, և դրա լույսի ներքո, իրավիճակը գնահատելուց հետո, որոշում է կայացվել նրան և նրա թիկնազորին շտապ տարհանել Իսրայել», – թերթը մեջբերում է գերատեսչության հաղորդագրությունը։
Նշվել է, որ Յաիրը Ֆլորիդայից հեռացել է անվտանգության աշխատակիցների հետ՝ նույնիսկ անձնական իրերը չվերցնելով։
Նեթանյահու-կրտսերն արդեն Իսրայելում է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր