Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին

Sun, 30 Aug 2026 23:47:29 +0400


Օգոստոսի 30-ին՝ ժամը 20։40-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի 43-ամյա մի տղամարդ, որը մահացել է։ Փոխանցում են ոստիկանությունից։

«Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, տղամարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հետ նույն շինությունում փաստացի բնակվող 28-ամյա մի կնոջ հետ, որն էլ, գտնվելով ոչ սթափ վիճակում, դանակով հարվածել է նրան։

28-ամյա կինը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևանում 20 հոգի դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ

Երևանում 20 հոգի դաժանաբար ծեծել է 2 քննիչի. Մանրամասներ Sun, 23 Aug 2026 12:15:09 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով