Երկուշաբթի , 31 Օգոստոսի 2026

Ի՞նչ է հայտնել Քոչարյանը կալանավայրից

Ի՞նչ է հայտնել Քոչարյանը կալանավայրից

Mon, 31 Aug 2026 11:27:09 +0400


«Փաշինյանի մոտ բնածին վախերի ու բարդույթների հերթական մանիակալ սրացումն է։ Իսկ դատական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները։ Մենք կարող ենք կորցնել երկիրը ու կարծես թե ժողովուրդը կորցրել է իր կոլեկտիվ ինքնապահմանման բնազդը»,- այս մասին կալանավայրից հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա դիտարկումների վերաբերյալ տեքստը քիչ առաջ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նրա գրասենյակի ղեկավարը։

«Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակում։ Որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կամ լիակատար բարոյական դեգրադացիա, կամ իրավական դեբիլիզմ, կամ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում։ Դա նրանց մոտեցնումն է, որ Արցախի բոլոր նախագահները պիտի լինեն բանտում։ Երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհաքաղական բախման կենտրոնում։ Իշխանության նպատակն է՝ պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, անկարողության, դատապարտվածության մթնոլորտ։ Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պայմանները կատարելու համար»,- նշել է Քոչարյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ

Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Thu, 27 Aug …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով