Երկուշաբթի , 12 Հոկտեմբերի 2026

Ինչու շնորհավորեց Քոչարյանին ու ինչու չշնորհավորեց Փաշինյան

Ինչու շնորհավորեց Քոչարյանին ու ինչու չշնորհավորեց Փաշինյան

Mon, 31 Aug 2026 11:55:17 +0400


Հայաստան» խմակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորելու, իսկ Նիկոլ Փաշինյանին չշնորհավորելու հանգամանքին։

Գրիգորյանի գնահատմամբ՝ Քոչարյանին ուղղված շնորհավորանքը պայմանավորված է երկու գործիչների միջև տարիների ընթացքում ձևավորված անձնական և քաղաքական սերտ հարաբերություններով։ Նրա խոսքով՝ Պուտինի և Քոչարյանի միջև երկար տարիների համագործակցությունն ու գործընկերային կապերը այդ քայլի պատճառը դարձնում են հասկանալի։

Պատգամավորը միևնույն ժամանակ փորձել է բացատրել նաև Փաշինյանին ուղղված շնորհավորանքի բացակայությունը։ Նրա կարծիքով՝ դրա հիմքում առաջին հերթին Հայաստանի և Ռուսաստանի միջև ներկայումս առկա բարդ հարաբերություններն են, որոնք, ըստ Գրիգորյանի, զգալիորեն սրվել են Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով։

Գրիգորյանի գնահատմամբ՝ իրավիճակի վրա ազդեցություն է ունեցել նաև Փաշինյանի քաղաքական լեգիտիմության վերաբերյալ հարցերը։ Նա պնդում է, որ ընտրական գործընթացն ուղեկցվել է բազմաթիվ խախտումներով, ինչի հետևանքով իշխանության ձևավորման գործընթացի նկատմամբ առաջացել են լուրջ կասկածներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ «Ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի» փաշինյանական մեթոդն արտաքին քաղաքականության մեջ չի աշխատում

«Հրապարակ»․ «Ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի» փաշինյանական մեթոդն արտաքին քաղաքականության մեջ չի …