Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Թափուկ վառելափայտի հարցում դեռ չեն կողմնորոշվել

Թափուկ վառելափայտի հարցում դեռ չեն կողմնորոշվել

Mon, 31 Aug 2026 17:45:48 +0400


Ամեն տարվա աշնանը Տավուշի մարզի անտառամերձ, Ադրբեջանին սահմանակից գյուղերի ընտանիքներին անտառից անվճար, ինքնապատրաստմամբ մինչև 8 խորանարդ մետր վառելափայտի թափուկ է տրվում։ Բայց վերջին տարիներին բնակիչներին ձմռանը տների ջեռուցման համար վառելափայտի թափուկի տրամադրման գործը բարդացել է, թափուկը հատկացնում են անտառի խորքերից, տրանսպորտի համար դժվարամատչելի վայրերում։ 2025 թվականի աշնանը սահմանամերձ որոշ գյուղերի, օրինակ, Կոթիի ընտանիքներին 8 խորանարդ մետրի փոխարեն 4 խորանարդ մետր թափուկ հատկացրին։ Օգոստոսի 24-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Շուտով աշուն է, այս տարի ե՞րբ է մարզի անտառամերձ համայնքների բնակիչներին մինչև 8 խմ փայտի թափուկ ինքնապատրաստելու թույլտվություն տրվելու: Որքա՞ն է կազմելու մարզի բնակիչներին տրվելիք թափուկի քանակը՝ քվոտան, որքա՞ն է` ըստ մարզի անտառտնտեսությունների և Դիլիջան ազգային պարկի անտառների»։

Օգոստոսի 31-ին մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Թափուկ վառելափայտի տրամադրում դեռ չի իրականացվում: Քննարկման փուլում է»:

Աշուն է, առաջիկայում աշնանային հորդ անձրևներից հետո անտառային ճանապարհները սովորական բեռնատարների համար կդառնան դժվարամատչելի։ Թաց անտառի խորքերից թափուկը տեղափոխող, մեծ անցողունակություն ունեցող տրանսպորտային միջոցների դեպքում գյուղացիների համար և վառելիքի ծախսն է մեծանում և դրանց տերերին տրվող վարձատրության չափը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր հարձակում Մոսկվայի վրա․ ինչ է հայտնի

Նոր հարձակում Մոսկվայի վրա․ ինչ է հայտնի Fri, 21 Aug 2026 14:30:00 +0400 Անցած գիշերը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով