Միջուկային դոկտրինի հարցում դեռ որոշում չեն կայացրել
Sun, 01 Nov 2026 17:00:31 +0400

Իրանը դեռ վերջնական պաշտոնական որոշում չի կայացրել իր միջուկային դոկտրինի հարցում։ Սակայն քննարկումները վերջինիս փոփոխության հետ կապված, պատերազմ լինելու պարագայում, շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոխսեն Ռեզային։ «Իհարկե ներկայումս քննարկվում է, թե եթե պատերազմը կրկնվի, կպահպանենք արդյոք մենք նախկին միջուկային դոկտրինը, թե ոչ։ Պաշտոնական որոշում պետական մակարդակով դեռ կայացված չէ»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։ Նա ասել է, որ իրանցի ժողովուրդն ունի պահանջ եւ փնտրում է տրամաբանություն։ Մարդիկ տեսնում են ամեն բան եւ հարցնում, իսկ ինչոը պահպանենք նախկինում եղած վիճակը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր