Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել

«Հրապարակ»․ Արարատ Միրզոյանի աղջիկը Նիդերլանդներում բուհ է ընդունվել, դեսպանատան աշխատողների համար գործ է բացվել

Tue, 01 Sep 2026 08:10:13 +0400


Մեր տեղեկություններով, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դուստրը` Արփի Միրզոյանն այս տարի ավարտել է դպրոցը եւ ուսանելու է մեկնել Եվրոպայի հեղինակավոր համալսարաններից մեկը՝ Նիդերլանդների Թիլբուրգի համալսարան, իրավագիտության բաժնում սովորելու։

Նա արդեն Նիդերլանդներում է։ Հայրը նրա համար երկու սենյականոց բնակարան է վարձել` համալսարանի հարեւանությամբ, քանի որ այն չունի կամպուս` ուսանողների կեցավայր։ Համալսարանը բավականին խիստ քաղաքականություն է վարում բակալավրիատի կրթաթոշակների եւ դրամաշնորհների հարցում` արտոնություններ չեն տրամադրվում, քանի որ Նիդերլանդների կառավարությունն արդեն իսկ սուբսիդավորում է այդ ծրագրերը, իսկ միջազգային ուսանողներին, այն էլ ոչ ԵՄ երկրներից ժամանած, ոչ մի արտոնություն չեն տրամադրում։ Ընդունվելու համար անհրաժեշտ են լեզվի լավ իմացություն եւ ատեստատի միջինից բարձր գնահատականներ: Համացանցի տվյալներից տեղեկացանք, որ ուսման վարձը տարեկան 17-20 հազար եվրոյի սահմաններում է` կախված ծրագրից: Այսինքն՝ զիջում է Հարվարդի կամ Օքսֆորդի ուսման վարձերին։

Մեր տեղեկություններով, Միրզոյանը հանձնարարել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին` օգնել դստերը ցանկացած հարցում, եւ նրանք շատ ուրախ են, որ հնարավորություն ունեն ծառայություններ մատուցել իրենց վերադասին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ստացվում է, որ 252 քառակուսի կիլոմետր էլ եք հանձնելու Ադրբեջանին

Ստացվում է, որ 252 քառակուսի կիլոմետր էլ եք հանձնելու Ադրբեջանին Thu, 22 Oct 2026 19:45:11 …