Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում

«Հրապարակ»․ Զինծառայողների բանկային հաշիվներն են ուսումնասիրում

Tue, 01 Sep 2026 08:15:07 +0400


Մեր տեղեկություններով` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է՝ ստուգել զինվորականների վարկային պարտավորությունները: Պայմանագրային զինծառայողներին ասվել է, որ բանկային հաշվի քաղվածքներ ներկայացնեն: Ասում են՝ այս քայլով փորձում է կանխել բանակում ինքնասպանությունների աճը, որը կապված է մարդկանց ֆինանսական ծանր վիճակի հետ:

Հայտնի է, որ բանակում որոշ զինվորականներ ինքնասպան են եղել պարտքերի պատճառով: Վերջերս դեպք եղավ, երբ զինծառայողը, ատեստավորումը չհաղթահարելու եւ մեծ պարտքերի պատճառով ինքնասպան եղավ: Բայց գոյություն ունի «բանկային գաղտնիք» ասվածը, եւ որեւէ նախարար իրավունք չունի տեղեկություններ հավաքել իր աշխատողների վարկային պարտավորությունների մասին, սակայն այս պարագայում փորձում են դա անել կամավորության հիմունքներով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչի՞ վրա է նստած վարչապետ Փաշինյանը

Ինչի՞ վրա է նստած վարչապետ Փաշինյանը Sat, 11 Jul 2026 14:45:27 +0400 Նիկոլ Փաշինյանը տեղավորվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով