Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Սոցիոպատների ժամանակը

Սոցիոպատների ժամանակը

Tue, 01 Sep 2026 09:00:26 +0400


Պարզունակ ու միագիծ քաղաքական դատողությունն ասում է, որ եթե Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը կամ Սամվել Կարապետյանի կալանավորումը նկատի ունենալով հորդորել է Նիկոլ Փաշինյանին, որ ռուսամետ ուժերը եւ գործիչները կարողանան մասնակցել ընտրություններին, նշանակում է նա փորձում է աջակցել Քոչարյանին կամ Կարապետյանին: Իսկ դրանից հետեւում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է այդ անձանց կալանավորել, ճնշումներն ուժեղացնել եւ դա դարձնել սակարկությունների առարկա` հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման եւ առեւտրի ու արտահանումների հետ կապված սահմանափակումները վերացնելու հարցում:

Սակայն փոքր-ինչ ավելի խորությամբ այս գործընթացներից տեղեկացված մարդիկ շատ լավ հասկանում են, որ ո՛չ շնորհավորանքը, ո՛չ ապրիլի 1-ին արված հորդորը, թե թող ռուսամետները մասնակցեն ընտրություններին, աջակցություն չի նշանակում, առավել եւս` հետեւանքներ չեն կարող ունենալ, որովհետեւ ո՛չ աջակցողն է շահագրգիռ ու անհանգիստ ներհայաստանյան իրողություններով, ո՛չ Փաշինյանն է առանձնապես ունակ որեւէ մեկի հորդորները լսելու: Ինքը` Վլադիմիր Պուտինը, շատ հանգիստ կհետեւի Հայաստանում քաղաքական ռեպրեսիաների ծավալմանը, իսկ Փաշինյանը հանգիստ կդիտի, թե ինչպես են հայ գյուղացին եւ արտահանողը սնանկանում: Մարդկանց այս տեսակին, որոնք հայտնվել են տարբեր պետությունների ղեկին, հոգեբանները սոցիոպատ են անվանում: Սա հոգեկան խանգարման ժամանակակից դրսեւորում է, երբ մարդը կորցնում է հետաքրքրությունը դիմացինի դժվարությունների, տառապանքների նկատմամբ, իսպառ կորցնում մեղքի ու մեղավորության գիտակցումը, արհամարհում իր իսկ քայլերի արդյունքում տնանկ դարձած, հարազատին, եկամուտն ու ապրելու իմաստը կորցրած մարդկանց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանն ընդդեմ Սոֆյա Հովսեփյանի գործով նոր մանրամասներ

Փաշինյանն ընդդեմ Սոֆյա Հովսեփյանի գործով նոր մանրամասներ Fri, 06 Nov 2026 12:22:00 +0400 Երեկ` նոյեմբերի …