Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նոր ուսումնական տարվա մեկնարկն է ազդարարում

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նոր ուսումնական տարվա մեկնարկն է ազդարարում

Tue, 01 Sep 2026 09:59:24 +0400


Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանում մեկնարկում է նոր ուսումնական տարին։ Երկրի դպրոցներում, քոլեջներում, բուհերում և կրթական այլ հաստատություններում կրկին աշխուժություն է՝ արձակուրդից հետո կրթական առօրյային վերադառնում են հազարավոր աշակերտներ և ուսանողներ։

Տոնական ու միևնույն ժամանակ պատասխանատու այս օրը առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների համար։ Նրանցից շատերի համար սեպտեմբերի 1-ը դպրոցական կյանքի առաջին էջն է՝ նոր միջավայր, առաջին ուսուցիչ, նոր ընկերներ և գիտելիքների աշխարհում երկար ճանապարհի սկիզբ։ Առաջին զանգի հնչյունը նրանց համար դառնում է մի նոր փուլ սկսելու խորհրդանիշ։

Գիտելիքի և դպրության օրը Հայաստանում ավանդաբար ուղեկցվում է տոնական միջոցառումներով։ Դպրոցների բակերում հավաքվում են աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները, իսկ կրթական հաստատություններում նոր ուսումնական տարվա մեկնարկը նշանավորվում է առաջին դասերով և բարեմաղթանքներով։

Սեպտեմբերի 1-ը որպես ուսումնական տարվա խորհրդանշական մեկնարկային օր տարածված է նաև մի շարք այլ երկրներում։ Գիտելիքի օրը նշում են, մասնավորապես, Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ղազախստանում և Թուրքմենստանում։ Ավանդույթը պահպանվել է նաև Չեխիայում և Բալթյան տարածաշրջանի երկրներում։

Սակայն անկախ երկրից և կրթական համակարգի առանձնահատկություններից՝ այս օրվա խորհուրդը նույնն է՝ կրթության, գիտելիքի և նոր հնարավորությունների կարևորության ընդգծում։ Սեպտեմբերի 1-ը նոր մեկնարկների օր է, երբ դպրոցական ու ուսանողական տարիների հերթական էջը բացվում է նոր նպատակներով, սպասումներով ու ձեռքբերումների ակնկալիքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը զգալի կնվազի

Կարկուտ է սպասվում, ջերմաստիճանը զգալի կնվազի Sun, 30 Aug 2026 21:00:55 +0400 Երևան քաղաքում օգոստոսի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով