Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

ԿԳՄՍ փոխնախարարներն ազատվել են պաշտոնից

ԿԳՄՍ փոխնախարարներն ազատվել են պաշտոնից

Wed, 02 Sep 2026 11:53:49 +0400


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գևորգ Մկրտչյանն ազատվել է պաշտոնից

Գևորգ Մկրտչյանն ազատվել է պաշտոնից Wed, 28 Oct 2026 11:57:50 +0400 Փաստաբանների պալատի նախագահի առաջարկով …