Շաբաթ , 7 Նոյեմբերի 2026

Հիմա ինչու են 80 մլն եվրո վարկ վերցնում

Հիմա ինչու են 80 մլն եվրո վարկ վերցնում

Thu, 03 Sep 2026 11:37:28 +0400


Հայաստանը նախատեսում է 80 մլն եվրոյի վարկ ներգրավել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից։ ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Հայաստանի և հիմնադրամի միջև «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» վարկային համաձայնագիրը հաստատելու մասին նախագահի հրամանագրի նախագիծը։

Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հուլիսին։ Փաստաթղթով նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանում մի շարք տնտեսական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում են փոփոխություններ ներդրումային և մաքսային ոլորտներում, միջոցառումներ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաև թվայնացման և կիբեռանվտանգության զարգացման ծրագրեր։

Բարեփոխումների օրակարգում ներառված են նաև բնապահպանական ուղղություններ։ Մասնավորապես, նախատեսվում է կատարելագործել կլիմայական օրենսդրությունը, բարելավել արտանետումների կառավարման համակարգը և ուժեղացնել օդի որակի վերահսկողությունը։

Վարկի տարեկան տոկոսադրույքը լողացող է։ Ֆինանսավորման մարման ժամկետը սահմանվել է 18 տարի, որից 5 տարին արտոնյալ ժամանակահատված է։ Վարկի մայր գումարի մարումները նախատեսվում է իրականացնել 2031 թվականի հուլիսի 15-ից մինչև 2044 թվականի հունվարի 15-ը։

Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Հայաստանին տրամադրվող վարկային միջոցները պետք է ամբողջությամբ օգտագործվեն մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

2027 թվականի աստղագուշակը բոլոր կենդանակերպի նշանների համար․ ի՞նչ ես սպասվում անձնական կյանքում ու կարիերայում

2027 թվականի աստղագուշակը բոլոր կենդանակերպի նշանների համար․ ի՞նչ ես սպասվում անձնական կյանքում ու կարիերայում Thu, …