Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

Ինտելեկտուալ Հեղափոխություն․ ինչ կփոխվի մեր կյանքում

Ինտելեկտուալ Հեղափոխություն․ ինչ կփոխվի մեր կյանքում

Thu, 03 Sep 2026 22:14:53 +0400


19-րդ դարի Արդյունաբերական հեղափոխությունը մարդու ֆիզիկական ուժը փոխարինեց հաստոցներով. օրինակ մանվածագործական հաստոցը փոխարինեց 100 մարդու ֆիզիկական աշխատանք ինչը էժանացրեց շորերի գները, երկաթուղին փոխարինեց 100 ավոր ձիակառքերի ինչը էժանացրեց ապրանքների և մարդկանց տեղափոխումը, այս պրոցեսսի արդյունքում ձևավորեց Արևմուտքի հարստությունն ու ժամանակակից աշխարհը:

Այսօր՝ 150 տարի անց, մենք ականատեսն ենք երկրորդ մեծ հեղափոխության: Այս անգամ Արհեստական բանականության (ԱԲ) սերվերները փոխարինում են մարդու ինտելեկտին:

2024 թվականի համեմատ 2 տարում ԱԲ հաշվարկային հզորություններն արդեն աճել են 500%-ով: Եթե այս տեմպը պահպանվի, մինչև 2035 թվականը սերվերները կհասնեն մարդու ուղեղի էներգաարդյունավետությանը՝ սկիզբ դնելով Ինտելեկտուալ Հեղափոխությանը:
Ինչ կփոխվի մեր կյանքում.

1. Դեղագործություն. Դեղերի փորձարկումները կտևեն ոչ թե տարիներ, այլ ժամեր. համակարգչային մոդելավորմամբ կստեղծվեն հազարավոր նոր ու էֆֆեկտիվ դեղեր:

2. Պայքար կոռուպցիայի դեմ. ԱԲ-ն պետական մրցույթներում ակնթարթորեն կհաշվարկի իրական շուկայական գները՝ բացառելով «ատկատներն» ու չարաշահումները (ինչպես Հնդկաստանում, որն արդեն միլիարդներ է խնայում):

3. Արդյունավետ հարկում. Բանկային ծախսերի և համակարգային տվյալների վերլուծությամբ պետությունները հեշտությամբ կբացահայտեն ստվերը, ինչը կթեթևացնի պարտաճանաչ բիզնեսի բեռը և կավելացնի աշխարհի երկների բյուջեները:

4. Արագ արդարադատություն. Վարչական դատական գործերի 80%-ը կլուծվի ժամերի ընթացքում: Դատարանները կդառնան կայծակնային արագ և բացարձակ անկողմնակալ (օրինակ՝ Էստոնիայում դատական ժամկետներն արդեն կրճատվել են 5 անգամ):

Այս ամենը մեր երկրի համար էլ հսկայական հնարավորություններ է բացում: Պարզապես պետք է դուրս գալ «սպորտզալ ու բետոնուզել խլողի» տեղային մտածելակերպից և աշխարհին նայել գլոբալ ու մասշտաբային հայացքով:

Նկարը ԱԲ-ից

Գրել է ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ինձ համար նման մարդու ձեռքը սեղմելն անգամ անպատվաբեր կլիներ

«Հրապարակ»․ Ինձ համար նման մարդու ձեռքը սեղմելն անգամ անպատվաբեր կլիներ Wed, 02 Sep 2026 10:15:44 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով