Թրամփի դիմանկարով հոբելյանական հուշադրամներ են թողարկում
Fri, 04 Sep 2026 02:00:49 +0400

Միացյալ Նահանգների դրամահատարանը սկսել է մեկդոլարանոց անվանական արժեքով ԱՄՆ 250-ամյակի հոբելյանական հուշադրամների թողարկումը, որոնց վրա պատկերված է գործող նախագահ Դոնալդ Թրամփը։
Նշենք, որ ամերիկյան պետական ավանդույթում եզակի է, երբ գործող նախագահի դիմապատկերը հայտնվում է դրամների վրա։ Դիմերեսին նախագահ Թրամփն է պատկերված, դարձերեսին՝ ԱՄՆ պետական կինքը։ Թեեւ հուշադրամը ոսկեգույն է, սակայն ոսկուց պատրաստված չէ։ Այն հանդիսանում է օրինական վճարման միջոց, սակայն առաջնային կերպով նախատեսված է կոլեկցիոներների համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր