Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Հակամարտության կարգավորման բանակցությունների ժամկետ է նշվել

Հակամարտության կարգավորման բանակցությունների ժամկետ է նշվել

Sat, 05 Sep 2026 12:00:21 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Ռուս-Ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունները կարող են վերսկսվել արդեն այս տարվա սեպտեմբերի վերջին։ Սակայն կրակի դադարեցման համար պայմաններ ամեն դեպքում չեն ստեղծված լինի մինչեւ գարուն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ The New York Times-ին տված հարցազրույցում։ «Բանակցությունները ինչ-որ բանի ուշ թե շուտ կհանգեցնեն։ Հնարավոր չէ ամբողջ կյանքում պատերազմել»,- ասել է ուկրաինացի բարձրաստիճան ներկայացուցիչը։ Բուդանովը մանրամասնել է, որ սպասվում է, որ բանակցությունները կվերսկսվեն Ռուսաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից հետո՝ ԱՄՆ-ում կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ժամանակահատվածում։ Բանակցությունների նոր փուլի մեկնարկը կարող է ազդարարվել ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիթքոֆի եւ Ջարեդ Քուշների՝ Կիեւ կատարելիք այցով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բանակցողների կազմը կփոխվի՞․ ինտրիգներ Սպիտակ տանը

Բանակցողների կազմը կփոխվի՞․ ինտրիգներ Սպիտակ տանը Fri, 11 Sep 2026 13:45:32 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով