Պուտին․ «Ժենյա, աջակցում եմ»
Sat, 05 Sep 2026 22:00:33 +0400

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցել է զինվորական ծառայության համար «Դ» պիտանիության կարգ ունեցող կամավորներին անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող տարածաշրջանային ստորաբաժանումներում ծառայելու թույլտվության նախաձեռնությանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նման նախաձեռնությամբ նախագահին դիմել է ռազմական թղթակից և «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական ցուցակի առաջատարներից մեկը՝ Եվգենի Պոդդուբնին։ Նա հայտնել է, որ կամավորների մի խումբ կա, որոնք, գնահատելով իրենց հնարավորությունները, շատ են խնդրում բացառության կարգով թույլատրել ծառայել այն տարածաշրջանային ստորաբաժանումներում, որոնք օբյեկտները պաշտպանում են անօդաչու թռչող սարքերից։ Հասկանալի է, որ խոսքը առաջնագծի մասին չէ։
Ի պատասխան՝ Պուտինը նշել է. «Ժենյա, աջակցում եմ»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր