Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին

Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին

Sun, 06 Sep 2026 11:45:52 +0400


Հայ Առաքելական եկեղեցին սեպտեբերի 6-ից նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը։ Բարեկենդանը պահքին նախորդող կիրակին է, որը նվիրված է տաղավար տոներից մեկին՝ Խաչվերացին և տևում է երկուշաբթիից մինչև շաբաթ։ Այս մասին տեղեկանում ենք «Qahana.am»-ից։

Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն. ուրախության, խրախճանքի օր, որին շաբաթապահք է հաջորդում:

Նշենք, որ այս տարի Խաչվերացը նշվելու է սեպտեմբերի 13-ին։ Խաչվերացը հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին

«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին Thu, 08 Oct 2026 16:36:22 +0400 Սիրելի՛ էջմիածինցիներ, շնորհավորում …