Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ

Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ

Mon, 07 Sep 2026 18:45:42 +0400


ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնից տեղեկացնում են՝ իրականացված վերահսկողական գործողությունների շրջանակում հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Արմ պետրոլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ազատության պողոտա 26/3) հայտնաբերվել են խախտումներ։

Մասնավորապես՝ ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ խախտումները վերացնելու ուղղությամբ:

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել

Դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել Thu, 24 Sep 2026 22:30:02 +0400 Իսպանացի գիտնականները հայտնաբերել են առաջին …