Որ դեպքում կվերականգնեն Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները
Mon, 07 Sep 2026 20:30:40 +0400

Միացյալ Արաբական Էմիրությունները ուշ թե շուտ վերականգնելու է հարաբերությունները Իրանի հետ։ Դա սակայն կլինի Մերձավոր Արեւելքում հակամարտության ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է Էմիրաթների նախագահի դիվանագիտական հարցերով խորհրդարական Անվար Գարագաշը։
«Իրանի հետ հարաբերությունների հարցը առանցքային է մնում ոչ միայն Էմիրաթների, այլ նաեւ՝ ողջ Պարսից ծոցի ավազանի երկրների համար։ Իրանը շարունակում է մնալ մեր հարեւանը եւ ինչ որ պահի մենք ստիպված կլինենք գտնելու տարբերակ, որպեսզի վերականգնենք այն, ինչը հնարավոր է վերականգնել։ Աշխարհագրությունը մեզ այլընտրանք չի թողնում»,- ասել է էմիրաթցի բարձրաստիճան պաշտոնյան՝ Աբդու-Դաբիում անցկացվող Hili Forum-ի ընթացքում, որը նվիրված է Մերձավոր Արեւելքի տնտեսությանը, աշխարհաքաղաքականությանն ու անվտանգությանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր