ՄԻԵԴ-ն ասում է. «հարգելի Հայաստան, որքա՞ն կարելի է քեզ նույն բանն ասել»
Mon, 07 Sep 2026 21:07:04 +0400

Փաստաբան Արա Ղազարյանը նաև կասկածի տակ է դնում Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանք կիրառելու հիմքերը։
«Պատկերացրեք քննիչին՝ սեղանի շուրջ նստած գրում է՝ կալանքն անհրաժեշտ է, որ նա փախուստի չդիմի։ Պատկերացրեք՝ նրա դիմաց այդ պահին պառկած է մարդ՝ կիսագիտակից։ Այդ մարդը ո՞նց կարող է փախուստի դիմել։ Երկրորդ հիմքը կալանքի՝ դա միջամտելն է։ Այդ գործը շատ հին գործ է, այսինքն՝ միջամտության ռիսկը, որը պետք է լինի հրատապ, վերացել է։ Կամ ո՞նց պիտի միջամտի, երբ մարդը նույնիսկ դժվար է խոսում։ Եթե կա, թող որոշումը փաստերով ցույց տան, ոչ թե վերացական։ ՄԻԵԴ-ը էնքան ա հոգնել կալանքի հարցերով նույն բանը ասելուց, որ արդեն պարզեցված ընթացակարգով որոշում է կայացնում՝ երկու էջով, փաստերն էլ չի շարադրում։ Ասում է՝ փաստերի մեր հետազոտմամբ գործը նույնն է, ինչ բազմաթիվ գործերով, որոնց դեպքերում ասել ենք սա-սա-սա։ Էնքան շատ են կրկնվում ՀՀ-ից անհեթեթ կալանքների վերաբերյալ դիմումները, որ ՄԻԵԴ-ը հարկ չի համարում վճիռը նորմալ գրելու։ Ասում է՝ հարգելի Հայաստան, որքա՞ն կարելի է քեզ նույն բանն ասել»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր