Լևոն Քոչարյանը չի կարողանում տեսակցել եղբորը․ ի՞նչ պատճառաբանություն են ներկայացնում
Tue, 08 Sep 2026 12:39:09 +0400

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնել է, որ իրեն չեն թույլատրում տեսակցել եղբորը՝ Սեդրակ Քոչարյանին։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի պատճառներն իրեն հստակ չեն ներկայացվել։
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը նշել է, որ Սեդրակ Քոչարյանին տեսակցելու հնարավորություն ներկայումս ունեն միայն նրա կինը և երեխաները։ Նա ընդգծել է, որ սահմանափակումը համարում է անհասկանալի։
Պատգամավորը նաև հայտնել է, որ հորը՝ Ռոբերտ Քոչարյանին, մինչ այս պահը կարողացել է տեսակցել ընդամենը մեկ անգամ։ Նրա խոսքով՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ ինքը պետք է հնարավորություն ունենա այցելելու նաև եղբորը։
Քոչարյանի փոխանցմամբ՝ համապատասխան մարմինները իրեն դիտարկում են որպես Սեդրակ Քոչարյանի մերձավոր ազգական, ինչի հիմքով էլ նրա տեսակցությունը սահմանափակվում է գործող կարգավորումների շրջանակում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր